Friday, December 10, 2010

DASARAN.AM INFO

Փաթեթ - "ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԸ"

Այսուհետ եթե Ձեր դասարանից 8 և ավելի ծնողներ ցանկանում են միանալ մեր ցանցին, ապա Դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել վճարային քարտերը մեկ ամսվա համար ընդամենը 900 դրամով:
"Մեր Դասարանը" փաթեթի պայմաններին մանրամասնորեն ծանոթանալու համար այցելեք Dasaran.am կայք:
    Փաթեթում գրանցված բաժանորդները կունենան բացառիկ հնարավորություն օգտվելու մեր ծառայությունից ընդամենը 900 դրամով` անհատական 2000 դրամի փոխարեն:

    Ուսուցիչներ

    www.dasaran.am-ը Ձեզ հնարավորություն է տալիս

     ժամանակին տեղեկացնել ծնողներին աշակերտի խնդիրների մասին,


     Տեղեկացնել աշակերտներին և ծնողներին գալիք դպրոցական առարկայական միջոցառումների մասին,


      Կայքում տեղադրել տնային աշխատանքները (սա կօգնի խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է <<Ես բացակա էի եւ այդ պատճառով չգիտեի տնային աշխատանքի թեման>>):

    Աշակերտներ և ծնողներ

    www.dasaran.am-ը ստեղծված է հատուկ Ձեզ համար: Դուք հնարավորություն կստանաք հետևել Ձեր երեխայի`

    Գնահատականներին,


    Առաջադիմությանը (ինչպես նաև տեսնել յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը),


    Բացակայություններին,


    Տնային աշխատանքներին,


    Վարքին:

    www.dasaran.am-ի օգնությամբ.

    Կարող եք տեղեկանալ դասացուցակին և դպրոցի անցուդարձին,


    Աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել հետաքրքիր, ինտելեկտուալ խաղերի:


    Կայքի օգնությամբ կարող եք տեղեկանալ ծնողական ժողովների մասին և տեսնել ուսուցիչների մեկնաբանությունները Ձեր երեխայի վերաբերյալ: