Wednesday, February 16, 2011

Հարգելի′ աշակերտներ,

Բազմաթիվ մասնակիցների խնդրանքով շարադրությունների մրցույթի ժամկետը երկարաձգվում է մինչև 2011 թ. փետրվարի 10 – ը, ուստի դուք հնարավորություն կունենաք ներբեռնել ձեր շարադրությունները հիշյալ ժամկետով:

Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի ներբեռնելու մեկ շարադրություն:

Հարգելի' բաժանորդ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2011թ.-ի հունվար ամսվա ընթացքում Dasaran.am կայքի Ձեր անհատական էջի «օրագիր» և «մատյան» հատվածները չեն գործելու` կայքում իրականացվելիք տեխնիկական աշխատանքների ու դրանց արդյունքում ակնկալվող մեծ փոփոխությունների պատճառով: Այս կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը և խնդրում չակտիվացնել հունվար ամիսը:
Միաժամանակ հավելենք, որ կայքն իր լիարժեք գործունեությունը կվերսկսի 2011թ.-ի փետրվարի 1-ից: Իսկ մինչ այդ` հունվար ամսվա ծառայությունը Dasaran.am-ի կողմից բոլոր բաժանորդների համար կակտիվացվի անվճար հիմունքներով: Բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ վճարել են վերոնշյալ ամսվա համար, կստանան կայքից անվճար օգտվելու իրավունք 2011թ.-ի փետրվար ամսվա ընթացքում:
Հարգանքով`
www.Dasaran.am